ՀՀ օրենքներ
ՀՀ օրենքը «Հասարակական կազմակերպությունների մասին»

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին Սույն օրենքը սահմանում է հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող հարաբերությունները: Սույն օրենքը չի տարածվում կրոնական կազմակերպությունների, կուսակցությունների, արհեստակցական միությունների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային

ՀՀ օրենքը «Նորմատիվ իրավական ակտերի մասին»

Ընդունված է 2018 թվականի մարտի 21-ին Սույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք

Ընդունված է 2004 թվականի նոյեմբերի 9-ին Սույն օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման

ՀՀ օրենքը «Քաղաքացիական ծառայության մասին»

Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական

ՀՀ օրենքը «Ներքին աուդիտի մասին»

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Սույն օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

ՀՀ օրենքը «Տեղեկատվության ազատության մասին»

Ընդունված է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության ապահովման բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաև տեղեկություններ ստանալու կարգը, ձևերը և պայմանները:

ՀՀ օրենքը «Գնումների մասին»

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Սույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

ՀՀ օրենքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների